Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շիրակցիները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել

Շիրակցիները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել
21.07.2019 | 23:50

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրու կենտրոնական հատվածում տեղադրվել են տաղավարներ, շիրակցի գործարարները ներկայացնում են մարզի բերք ու բարիքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարից տաղավար, հետաքրքրվում բիզնեսի աճի տեմպերից։ Բիզնեսի զարգացումների մասին տեղեկանալուն զուգահեռ նա բոլոր արտադրողներին հորդորում է շեշտը դնել արտադրանքի արտահանման վրա։


Վարչապետը Շիրակի մարզի թեթև արդյունաբերությունը ներկայացնող տաղավարներից մեկում տեղեկացավ, որ ապրանքը արտահանում են ԱՄՆ, Կանադա և հորդորեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հետևել, որ ընկերությունները խնդիրներ չունենան։ Ելակները ներկայացնող տաղավարում արտադրողները վարչապետին տեղեկացրին, որ արտադրանքի մեծ աճ ունեն, ճիշտ է արտահանում են, բայց դժգոհեցին Լարսում մերթընդմերթ առաջացող խնդիրներից։ Արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանում բեռնափոխադրման հնարավորություն ստեղծել։ «Դուք առաջարկությունների փաթեթը պատրաստեք, Էռնեկյանը սեպտեմբերին գալու է Հայաստան, կքննարկենք։ Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի։ Դուք միայն առաջարկությունները պատրաստեք», - արտադրողներին խոստացավ վարչապետը։

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ