Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բողոքի ցույց Մոսկվայում

Բողոքի ցույց Մոսկվայում
22.07.2019 | 00:01

Երեկ Մոսկվայում ավելի քան 10 հազար մարդ՝ այդ թվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ, մասնակցել են բողոքի ցույցի՝ պահանջելով Մոսկվայի Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Ցուցարարներին վրդովել է ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին նախատեսված ընտրություններում շինծու պատրվակներով չգրանցելու իշխանության գործելակերպը: Ցույցին մասնակցել են առաջադրված, սակայն չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը:
Հուլիսի 14-ին ընդդիմադիրները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի նստացույց էին նախաձեռնել, ոստիկաններն անմիջապես ցրել են ցույցը և ավելի քան 25 ընդդիմադիրների փոխադրել են ոստիկանության բաժանմունք:


Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հրաժարվել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:Իշխանությունը պնդում է, որ թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ են եղել:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ