Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյանը այցելել է Ստեփանավան, Լոռի բերդ, Օձունի վանական համալիր

Արմեն Սարգսյանը այցելել է Ստեփանավան, Լոռի բերդ, Օձունի վանական համալիր
22.07.2019 | 00:03

Լոռու մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Ստեփանավան, զրույցել է քաղաքի բնակիչների հետ, Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում ծաղիկներ է դրել Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի հիշատակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ բախտ է ունեցել Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել։ «Իմ հարգանքի տուրքը մարդուն էր, որ ոչ միայն մեծ արվեստագետ էր, դերասան, այլև՝ մեծ քաղաքացի, մշտապես մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին», - ասել է նախագահը։


Արմեն Սարգսյանը եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարյան Լոռի բերդում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար: «Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, ապրելով Երևանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10, 11-րդ դարերի ամրոցներ են պահպանված։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլ կարող ենք ծանոթանալ կրոնական-եկեղեցական ներկայությանը, կենցաղին», - նշել է Սարգսյանը: Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե պատմական տուրիզմ զարգացնել, թե մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Այս թեման նա քննարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ անդրադառնալով տարածքի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։


«Սա հսկայական արժեք է, որ դեռևս օգտագործված չէ։ Պետք է օգնենք, որ այս հարստությունը բոլորինս լինի, գանք՝ ճանաչենք, օգտվենք և մեր երեխաներին բերենք, որ իրենց հայրենիքը ճանաչեն ու սիրեն», - ընդգծել է Արմեն Սարգսյանը։
«Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը», - ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը:


Նախագահը եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ միասնական աղոթք է հնչեցրել և մոմ վառել։ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին գիրք է նվիրել նախագահին։ Նախագահ Սարգսյանը զրուցել է վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով և հորդորել այցելել Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ