Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շարքային բարբարոսներ

Շարքային բարբարոսներ
22.07.2019 | 00:05

Ալժիրցի երկրպագուները վնասել են Ֆրանսիայի նախագահ Շարլ դե Գոլի քանդակը, որ Էվրե քաղաքում տեղադրվել էր հուլիսի 18-ին: «Ինչպես և բոլոր բնակիչները, ես նույնպես ցնցված եմ: Բացի նրանից, որ քանդակը ցած են գցել, դա խորհրդանշական ենթատեքստ է պարունակում: Հենց գեներալ դը Գոլն էր հռչակել Ալժիրի անկախությունը: Շատ ցավալի է, որ այդ կարգազանցները պատմություն չգիտեն»,- ասել է Էվրեի քաղաքապետ Գի Լեֆրանը: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է իրականացվում:


Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Սենեգալի հավաքականին Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակչում: Հաղթանակը երկրպագուները տոնելու համար դուրս են եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ