Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ռուսական С-400 համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների շուրջ իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ռուսական С-400 համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների շուրջ իրավիճակը
22.07.2019 | 00:07

Թուրքիայի ԱԳ գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսել են: Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը հաղորդել է, որ «Կողմերը քննարկել են С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ տիրող իրավիճակը և ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների հարցը, իրավիճակը սիրիական Մանբիջում և Իդլիբում և Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հարցը»:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ