Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գերմանիան Իտալիային է վերադարձրել նացիստների գողացած գեղանկարը

Գերմանիան Իտալիային է վերադարձրել նացիստների գողացած գեղանկարը
22.07.2019 | 00:08

Գերմանիան Իտալիային է վերադարձրել Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահից Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացված «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը, որը պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Յան վան Հոյսումի (1682-1749) վրձնին: XVII - XVIII դարերի դասական հոլանդական նատյուրմորտի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել երեք նախարարների՝ Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզիի, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի և Իտալիայի մշակույթի նախարար Ալբերտո Բոնիսոլիի մասնակցությամբ: Նրանք ստորագրություններով արձանագրել են կտավի փոխանցման օրինականությունը:

Մաասին է հանձնվել գեղանկարի կրկնօրինակը՝ «գողացված է» իտալերեն, գերմաներեն և անգլերեն գրությամբ: Այդ կտավը գտնվել է Իտալիայի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկում:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ