Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ
22.07.2019 | 00:09

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների հետ հանդիպմամբ: Ողջունելով Զարեհ Սինանյանին՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու հիմնական նպատակները:


Գլխավոր հանձնակատարը կարևորեց կազմակերպված միջոցառման ձևաչափը և իր խոսքն ավարտեց չինական հայտնի ասացվածքով. «Ուզում ես անցնել երկար ճանապարհ` արա առաջին քայլդ»: Այնուհետև բոլոր ներկաները հերթով հանդես եկան կարճ ելույթներով և Հայաստան-սփյուռք համագործակցության իրենց տեսլականի վերաբերյալ առաջարկություններով: Զարեհ Սինանյանը մասնակցեց ելույթներից հետո ծավալված ակտիվ քննարկումներին և պատասխանեց բոլոր հարցերին:


«Դիալոգ» կազմակերպությունը Մոսկվայում ակտիվորեն համագործակցում է ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցում է միջազգային գիտաժողովների: Կազմակերպում է քաղաքագիտական համաժողովներ, հասարակական բանավեճեր, մշակութային ձեռնարկներ, տարբեր մակարդակներում երկխոսություն է վարում քաղաքական կուսակցությունների և պետական հաստատությունների հետ:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ