Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բրիտանական փոքր ընկերությունները պատրաստ չեն բրեկզիտին

Բրիտանական փոքր ընկերությունները պատրաստ չեն բրեկզիտին
22.07.2019 | 00:12

Բրիտանիայի նոր վարչապետը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել բրիտանական փոքր ընկերությունների խնդիրը, եթե ԵՄ-ից դուրս գալն իրականացվի առանց համաձայնագրի: «Կա մեծ տարբերություն խոշոր ընկերություննեի և փոքր ձեռնարկությունների միջև»,- Sky News հեռուստակայանին ասել է բրեկզիտի հարցերով նախարար Սթիվեն Բարքլայը:


Փորձագետների համոզմամբ, արտասահմանյան գործընկերների հետ համագործակցող բրիտանական խոշոր ընկերություններն ունեն ավելի ամուր դիրքեր և պաշտպանվելու լծակներ, փոքր մասնավոր ձեռնարկությունները պատրաստ չեն և կարող են անակնկալի գալ ու կորուստներ կրել, եթե Բրյուսելի հետ պայմանագիր չլինի: «Փոքր ընկերությունների սեփականատերերը լսում են օրենսդիրների հավաստիացումները, որ մտահոգվելու կարիք չկա, անպայման կլինի պայմանագիր, և չեն պատրաստվում հնարավոր բարդ վիճակներին»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ