«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են
22.07.2019 | 00:13

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք համարվում են կարևոր քննություն նախագահ Վլադիմիր Զելենսկու համար:
Նորընտիր նախագահի քաղաքական հենարանը «Ժողովրդի ծառա» նորաստեղծ կուսակցությունն է, որը ցանկանում է մեծամասնություն ապահովել Գերագույն Ռադայում: Կուսակցության հաղթանակը Զելենսկուն կընձեռի արագ բարեփոխումներ անցկացնելու օրենսդրական մանդատ: Կիևում արդեն քվեարկել են Զելենսկին, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերագույն Ռադայի խոսնակ Անդրիյ Պարուբիյը և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Զելենսկին քվեարկելուց հետո ասել է, որ, իր համոզմամբ, նոր կառավարության ղեկավարը պետք է լինի հմուտ տնտեսագետ:


Հուլիսի 7-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, հանրության 67 տոկոսը վստահում է Զելենսկուն:
Ուկրաինայում ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին և կփակվեն երեկոյան ժամը 8-ին: Ենթադրվում է, որ քվեարկության ավարտից հետո հայտնի կդառնան էքզիտ-պոլի նախնական արդյունքները: Քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ի առավոտյան ժամերին:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ