«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արևմտյան երկու ընկերություններ դադարեցրել են չվերթները Կահիրե

Արևմտյան երկու ընկերություններ դադարեցրել են չվերթները Կահիրե
22.07.2019 | 00:13

Արևմտյան երկու խոշոր ավիաընկերություններ՝ բրիտանական British Airways-ը և գերմանական Lufthansa-ն, դադարեցրել են թռիչքները Կահիրե՝ ելնելով
անվտանգության ապահովման հանգամանքից: Ընկերությունները որևէ այլ բացատրություն չեն ներկայացնում: Բրիտանական ընկերությունը հայտնել է, որ թռիչքների դադարեցումը կտևի առնվազն մեկ շաբաթ, այդ ընթացքում ընկերությունը պետք է վերլուծի անվտանգությանն առնչվող հարցերը: Lufthansa-ն հայտնել է , որ մեկ օրով է դադարեցնում Մյունխեն-Կահիրե և Ֆրանկֆուրտ-Կահիրե չվերթները:
Reutersի փոխանցմամբ, բրիտանացիները ստուգումներ են անցկացնում եգիպտական երեք օդակայաններում:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ