ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում ազատ արձակել նավերը

ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում ազատ արձակել նավերը
22.07.2019 | 00:15

ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի կողմից երկու նավթային տանկերների կալանումը և Իրանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել նավերն ու անձնակազմի անդամներին: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է. «Մենք դատապարտում ենք Հորմուզի նեղուցում երկու առևտրային նավերի զավթումը: Սա հստակ մարտահրավեր է նավարկության միջազգային ազատությանը: Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ ազատ արձակել կալանված նավերն ու նրանց անձնակազմի անդամներին: Միացյալ Թագավորությունը, իր գործողություններով, պարզ հասկացրել է, որ իր առաջնահերթությունն է իրավիճակը կարգավորել երկխոսության և դիվանագիտության միջոցով: ՆԱՏՕ-ն աջակցում է այդ իրադրության կարգավորման բոլոր դիվանագիտական ջանքերին»:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ