Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ուկրաինայի Գերագույն Ռադա անցնում է 5 կուսակցություն

Ուկրաինայի Գերագույն Ռադա անցնում է 5 կուսակցություն
22.07.2019 | 10:42

Ուկրաինայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Առաջին հրապարակված արդյունքների համաձայն՝ Գերագույն Ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Ազգային էքզիթ փոլը վկայում է, որ խորհրդարան է անցնում 5 կուսակցություն, «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է ձայների 43.9 տոկոսը: Ըստ «112 Украина» հեռուստաալիքի հարցման՝ նախագահի կուսակցությունը ստանում է ձայների 42.7 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» միավորումը երկրորդն է ձայների 12.9 տոկոսով: Պորոշենկոյի կուսակցությունը ստանում է 8.8 տոկոս ձայն, Տիմոշենկոյի կուսակցությունը՝ 8.5 տոկոս, Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.5 տոկոս:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորահակալություն է հայտնել ուկրաինացիներին իր կուսակցությանն աջակցելու համար:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ