Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խորհրդարանական ընտրություններ Ճապոնիայում

Խորհրդարանական ընտրություններ Ճապոնիայում
22.07.2019 | 10:46

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած կուսակցությունը հաղթել է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում։ ՅԿոալիցիան չի կարողացել ստանալ 2/3-ը, որ անհրաժեշտ է Սահմանադրությունը վերանայելու համար։


Լիբերալ-դեմոկրատական և «Կոմեյտո» կուսակցությունների կոալիցիան ստացել է 141 տեղ, ընդդիմությունը և այլ կուսակցություններ՝ 104։ «Կարծում եմ՝ մենք երկրի ժողովրդից մանդատ ենք ստացել, որ քաղաքական կայունության հիման վրա միջոցառումները հաստատակամորեն առաջ մղնեք և դրա վրա հենվելով՝ դիվանագիտություն վարենք ու պաշտպանենք պետության շահերը։ Մենք ցանկանում ենք արդարացնել այդ սպասելիքները»,-ասել է Աբեն։

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ