Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Տոնոյան․ Սահմանային որոշ հատվածներում կա վերահսկելի լարվածություն

Դավիթ Տոնոյան․ Սահմանային որոշ հատվածներում կա վերահսկելի լարվածություն
22.07.2019 | 21:39

Նախիջևանի հատվածում հուլիսի 17-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցից հետո օպերատիվ կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ՝ լրագրողներին տեղեկացրեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:


Սահմանային որոշ հատվածներում, նախարարի գնահատմամբ, կա վերահսկելի լարվածություն, պատճառը ինժեներական աշխատանքներ են․ «Կրակոցը եղել է ոչ նպատակային, ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն էդ դեպքերը»:


Նախարարը հավելեց, որ օգտագործվել է 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը․ «Միջնորդավործված կապ է սա, բայց խոսում ենք ոչ անմիջապես, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Նորմալ գործընթաց է սա, շատ դրական գործընթաց է»:
Նա ռազմական անակնկալներ խոստացավ բանակի սպառազինության մասով: Տոնոյանը հստակեցրեց, որ ՌԴարտադրության ՍՈՒ-30 բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թվականի սկիզբը:


ՊՆ փորձարկում է մասնավորի օգնությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Փորձարկման փուլում գտնվող ծրագրի համաձայն, 3 տարում բոլոր զորամասերում նույն ձևաչափով պետք է իրականացվի սննդի կազմակերպումը: Նախարարությունը ամեն ինչ անում է գործընթացն ավելի արագացնելու համար: «Հաղթող կազմակերպությունները 6-ն են», - փոխանցեց նախարարը՝ արձագանքելով մեղադրանքերին, թե ներկայումս դեռևս 5 զորամասերում գործընթացն իրականացնող ընկերության սեփականատերը իր ընկերն է՝ շարունակելով․ «Եվ վեց կազմակերպությունները հավասար պայմաններում իրականացնելու են այդ սննդի կազմակերպումը: Կան նաև չակերտավոր ասած բողոքող կազմակերպություններ, որոնք կապում են հաղթող կազմակերպությունները անձամբ ինձ հետ: Ես չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարը իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետև ես ուրիշ վստահելի տարբերակ չունեի: Եթե ինքը չհաջողի, չեմ հաջողելու նաև ես»:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ