«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զելենսկու քաղաքական ուժը հնարավորություն ստացավ ինքնուրույն կառավարություն ձևավորել

Զելենսկու քաղաքական ուժը հնարավորություն ստացավ ինքնուրույն կառավարություն ձևավորել
22.07.2019 | 21:41

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած քաղաքական ուժը հնարավորություն է ստացել ինքնուրույն ձևավորելու կառավարություն՝ առանց մյուս քաղաքական ուժերի օգնության: Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է 9-րդ գումարման Գերագույն Ռադայի 115-120 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով, ևս 121-ը՝ համամասնական ցուցակով: Առաջին անգամ Ուկրաինայի պատմության ընթացքում մեկ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն է ստանում խորհրդարանում և հնարավորություն` ինքնուրույն կառավարություն կազմելու: Զելենսկու նախաձեռնած խորհրդարանական արտահերթ ընտրություններում օրենսդիր մարմնի 424 տեղերի համար պայքարում էր 6000 թեկնածու: Խորհրդարան է անցնում 5 կուսակցություն:


Ձայների հաշվարկի նախնական արդյունքներով «Ժողովրդի ծառան» ստացել է քվեների 42 տոկոսը, երկրորդ տեղում Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ, գործարար և, որոշ տեղեկությունների համաձայն, Ուկրաինայի իշխանությունների և Կրեմլի ստվերային բանագնացի դեր կատարող Վիկտոր Մեդվեդչուկի գլխավորած «Հանուն կյանքի» ընդդիմադիր ուժն է՝ 12.6 տոկոս քվեներով:


Գերագույն Ռադայի նվազագույն շեմը հաղթահարել են ևս երեք կուսակցություն՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը»՝ 8,6 տոկոս, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինան»՝ 8.3 տոկոս և «Օկեան էլզի» աշխարհահռչակ խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի հիմնադրած «Գոլոս» քաղաքական միավորումը՝ 6,35 տոկոս քվեներով:


խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը, ինչպես և ակնկալվում էր՝ ամառային արձակուրդների պատճառով ցածր էր՝ 50 տոկոս: Նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի ժամանակ այն կազմում էր համապատասխանաբար 63 և 62 տոկոս:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ