Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը հայտարարում է ԱՄՆ լրտեսական ցանցի բացահայտման մասին, Թրամփը հերքում է

Իրանը հայտարարում է ԱՄՆ լրտեսական ցանցի բացահայտման մասին, Թրամփը հերքում է
22.07.2019 | 21:43

Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆլրտեսական ցանցի բացահայտման մասին: Իրանի հատուկ ծառայությունների հաղորդագրության համաձայն, ցանցում ընդգրկված 17 կասկածյալները համագործակցել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ: «Ձերբակալվածներից ոմանք դատապարտվել են մահվան, ոմանք՝ երկարատև ազատազրկման», - նշել են Իրանի Անվտանգության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները: «Բացահայտված լրտեսները աշխատում էին կարևորագույն նշանակություն ունեցող մասնավոր կառույցներում, միջուկային էներգիայի, ենթակառույցների, կիբերանվտանգության ոլորտներում, նաև բանակում: Նրանք զբաղված էին գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ», - պնդում են իրանական աղբյուրները:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է իրանական կողմի պնդումները` նշելով, որ ամերիկյան լրտեսական որևէ ցանց Իրանում չի բացահայտվել: «Իրանի պնդումները, թե իբր Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներ են ձերբակալվել, կատարյալ սուտ է: Ճշմարտության զրոյական մակարդակ: Կրոնապետական վարչակազմը նոր ստեր ու քարոզչական հնարքներ է տարածում», - գրել է նա Twitter-ի իր էջում:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ