Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը նախատեսում են փոխել կառավարության կազմը

Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը նախատեսում են փոխել կառավարության կազմը
22.07.2019 | 21:45

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը և վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել՝ գրել է «Le Parisien»-ը։ «Թե նախագահը, թե վարչապետն իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում: Դա պարտադիր պայման է, որ նոր եռանդ հաղորդվի բարենորոգումների իրականացման գործընթացին», - թերթին ասել է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը: Մանտինիոնի պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետը, «ոգեշնչված է կառավարության ուղեգծի մասին՝ հունիսի 12-ի իր ելույթից»: «Նա մտադիր է նոր ուժեր տալով կառավարությանը, ակտիվացնել դրա գործունեությունն ու հաջողության հասնել մի ամբողջ շարք ուղղություններում», - նշել է աղբյուրը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ