ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի հնարավոր ապամոնտաժմանը՝ մտահոգություն հայտնելով ԱՊՀ տարածքում պատմական հիշողությունը խեղաթյուրելու վտանգավոր միտումների առնչությամբ։ Նա նշել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տեղական իշխանությունների՝ խորհրդային մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը քանդելու մտադրությունները, որի տեղում նախատեսվում է շատրվան կառուցել:               
 

Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել

Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել
23.07.2019 | 00:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները:


«Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլև մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները և այլք: Ըստ երևույթին՝ այս օրերի թիվ մեկ թեմայի՝ անտառահատման մասին զրույց-խորհրդակցություն են անցկացրել»,- հավելեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ