Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հաղթել է «Յուվենտուսին»

Հաղթել է «Յուվենտուսին»
23.07.2019 | 01:06

Չեպիոնների միջազգային գավաթ. նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում Սինգապուրի «Ազգային» մարզադաշտում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցել է Թուրինի «Յուվենտուսի» հետ ու խաղը շահել 3-2 հաշվով։ Հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձել է Էրիկ Լամելան՝ առաջին կեսի 30-րդ րոպեին առաջ մղելով իր թիմին։ Լոնդոնցիների գոլին թուրինցիները կարճատև դադարով պատասխանել են երկուսով։ Նախ աչքի է ընկել Գոնսալո Իգուաինը, ապա Քրիշտիանու Ռոնալդուն։ Սակայն «Տոտենհեմին» ոչ միայն հաջողվել է վերականգնել հաշվի հավասարությունը (65-րդ րոպեին աչքի է ընկել Լուկասը), այլև ավելացված ժամանակի երրորդ րոպեին խփել հաղթական գոլը։ Դա արել է Հարի Քեյնը՝ դաշտի կենտրոնից կատարած շքեղ հարվածով։ Նկատենք, որ այս մրցաշարի շրջանակներում հուլիսի 24-ին «Յուվենտուսը» խաղալու է «Ինտերի» հետ, իսկ հուլիսի 25-ին «Տոտենհեմի» մրցակիցը լինելու է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ