Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքմենիայի լրատվամիջոցները նախագահ Բերդիմուհամեդովի անհետացման նոր վարկած են հնչեցրել

Թուրքմենիայի լրատվամիջոցները նախագահ Բերդիմուհամեդովի անհետացման նոր վարկած են հնչեցրել
23.07.2019 | 13:19

Թուրքմենիայի ընդդիմադիր «Թուրքմենստանի քրոնիկոն» պորտալը գրում է, որ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անհետացումը տեղեկատվական դաշտից ոչ թե իր մահվան, այլ մոր ծանր հիվանդության հետ է կապված: Նախագահի մայրը՝ Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան, արդեն 10 օր Գերմանիայում է՝ բուժման: Նրա վիճակը ծանր է գնահատվում: 10 օր առաջ էլ Բերդիմուհամեդովն անհետացել է տեսադաշտից: Հուլիսի 15-ին պետական հեռուստաալիքները հայտնել էին, որ նա մեկնել է արձակուրդ, որը նվիրել է իր հերթական գիրքը գրելուն: Որոշ լրատվամիջոցներ էլ գրել են, որ հուլիսի 12-ին նախագահական օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայում:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ