Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սվյատոսլավ Վակարչուկ․ Ուկրաինայում երկակի ստանդարտներ են

Սվյատոսլավ Վակարչուկ․ Ուկրաինայում երկակի ստանդարտներ են
23.07.2019 | 23:44

Անհրաժեշտ է մի օրենք ընդունել, որը կկարգավորի Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կկարգավորի ուկրաինացի երաժիշտների ելույթները ագրեսոր երկրում՝ ասել է «Օկեան Էլզի» ռոք խմբի ղեկավար և արդեն Գերագույն Ռադայի պատգամավոր Սվյատոսլավ Վակարչուկը:

Նրա ղեկավարած «Գոլոս» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթահարել է 5-տոկոսանոց շեմը և անցնում է Ռադա: «Այսօր Ուկրաինայում երկակի ստանդարտներ են: Պետությունը չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվություն շատ բաների համար: Արդար չէ, որ որոշ երաժիշտներ ելույթ չեն ունենում Ռուսաստանում, իսկ ուրիշները համերգներով ակտիվ ելույթներ են ունենում ագրեսոր երկրում», - հայտարարել է Վակարչուկը: Ուկրաինացի երաժիշտները, դերասանները պահանջված են Ռուսաստանում, ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալների զգալի մասը ուկրաինական արտադրության են:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ