ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կհեշտացվի ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը

Կհեշտացվի ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը
23.07.2019 | 23:53

Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ՝ գրում է «Парламентская газета» թերթը:

Միևնույն ժամանակ, ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի 6 ամսից 4 ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ: Օրինագիծը պատրաստել է ՌԴ կառավարությունը։


«Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ»,- գրում է թերթը: Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք կատեգորիաների՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, այն օտարերկրացիներին, որ ՌԴ-ում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս: Պետդուման օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկի հուլիսի 23-ի լիագումար նիստում:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ