Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տիգրան Պասկևիչյան. Հրահանգ են ստացել նաև դատավորներին ճզմելու քննարկումներ անել. չկա հրահանգ, չկա քննարկում

Տիգրան Պասկևիչյան. Հրահանգ են ստացել նաև դատավորներին ճզմելու քննարկումներ անել. չկա հրահանգ, չկա քննարկում
23.07.2019 | 23:54

Խոսքն ու մամուլը Հայաստանում ազատ են և միշտ, բոլոր ժամանակներում էլ ազատ են եղել բովանդակությունն ազատ չէ՝ լրագրողների հետ զրույցում ասաց սցենարիստ, լրագրող Տիգրան Պասկևիչյանը:

«Այդ խոսքն ու մամուլը չունեն բովանդակություն: Այս ամբողջ պատմությունը նրա մասին է, որ Հանրային հեռուստընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ, բովանդակություն պետք է ստանա: Թե չէ ով ում մասին ուզում, խոսում է: Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ էս ի՞նչ եք անում, ասում են՝ իսկ ի՞նչ է մենք իրավունք չունենք Հյուսիսային պողոտայի խնդիրները քննարկել: Ուղղակի հրահանգ են ստացել: Հրահանգ են ստացել նաև դատավորներին ճզմելու քննարկումներ անել. չկա հրահանգ, չկա քննարկում»,-ասաց Պասկևիչյանը:


Հարցին՝ հանրությունն ունի՞ ինչ-որ միջոց Հանրայինի հարթակից բացի ներկայացնի իր պահանջները Հանրայինին, որ իր հարկերով է ձևավորվում, նա պատասխանեց. «Եթե հեռուստատեսությունը հանրային է իրականում, այլ ոչ թե անունով, Հանրային հեռուստաընկերության համար հանրությունը պետք է լինի ոչ թե լսարան, ոչ թե սպառող, այլ ռեսուրս: Լսարան, սպառող հեռուստադիտող, կարող է լինեն մասնավոր հեռուստաընկերությունների համար, որոնք բիզնես շահեր են հետապնդում:
Սա պետությունից, հանրության մանր-մանր հարկերից գոյացած գումարներով ֆինանսավորվող գործող մի կառույց է, որը պետք է անընդհատ ներթափանցման մեջ լինի հանրության հետ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ