«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արմեն Աշոտյանը՝ Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումների լուրերի մասին

Արմեն Աշոտյանը՝ Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումների լուրերի մասին
24.07.2019 | 00:00

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի հրապարակմանը՝ «Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումների մասին» և նշել, որ գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը․ «Ըստ «Հայկական ժամանակի»՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բայց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:


1. ՍԴ-ի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:
2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են «իրավապահներ»:
3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:
4.ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:
5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել «չարաշահումներ», իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է «լեգիտիմացնել» այդ ինֆորմացիան:
Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի:
Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների և ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը»:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ

>

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում