Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիլիթ Մակունցը՝ 7 կուսակցությունների հայտարարության մասին

Լիլիթ Մակունցը՝ 7 կուսակցությունների հայտարարության մասին
24.07.2019 | 00:07

«Այս հայտարարությունը ոչ թե երկխոսության կամ համագործակցության մասին է, այլ հստակ գնահատականներ են: Քննադատությունը մի բան է, իսկ եզրակացություն հնչեցնելն այլ բան է: Ես սա չեմ ընկալել քննադատության համատեքստում, այլ դա եղել է գնահատական»,-անդրադառնալով 7 կուսակցությունների՝ հայտարարությանը՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դատական բարեփոխումների գործընթացի մասին Մակուցը նշեց, որ վեթինգ բառը փոխվում է, բայց բովանդակային առումով, միևնույն է, տեղի են ունենալու բոլոր չափանիշներին համապատասխան ստուգումները:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ