«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արծրուն Հովհաննիսյան. Եթե Ադրբեջանի զենքերին հասանելի են մեր X քանակի բնակավայրեր, մեզ հասանելի են 2X

Արծրուն Հովհաննիսյան. Եթե Ադրբեջանի զենքերին հասանելի են մեր X քանակի բնակավայրեր, մեզ հասանելի են 2X
24.07.2019 | 00:17

Եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակավայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր՝ «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, իրենք ունեն ավելի քան 60 այդպիսի բնակավայր, իսկ եթե չափենք բնակիչների քանակով, իրենց մոտ 3 անգամ ավելի շատ բնակիչներ կան խոցելիության գոտում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ