Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սամվել Բաբայան. Հավաքվել է 25157 ստորագրություն

Սամվել Բաբայան. Հավաքվել է 25157 ստորագրություն
24.07.2019 | 00:20

Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ ու նշել, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: Մշակման փուլը շարունակվում է:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ