ReAnimania 2019
 

Միշտ կախված այլոց կամքից

Միշտ կախված այլոց կամքից
25.07.2019 | 18:38

Ամեն տարի այս սեզոնին Հայաստանը կանգնում է մի խնդրի առաջ, որն իր հետ բացարձակ կապ չունի, բայց դրանից ամենից շատ մենք ենք տուժում: Խոսքը Վերին Լարսում առաջացած խնդիրների մասին է: Ամեն տարի Հայաստանից արտահանվող բերքը, մի քանի օր մնալով անցակետում, կորցնում է իր տեսքը, երբեմն էլ փչանում: Ռուս-վրացական այս սահմանը դարձել է այդ երկու երկների միջև հարցեր պարզելու խաչմերուկ, բայց դրա հետևանքով մեր բեռնատարներն են կանգնած մնում սահմանին:


Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհ ունենալն օդուջրի պես մի բան է, սակայն անհասանելի ու ոչ մատչելի: Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը Վրաստանում հայտարարել է, որ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, իսկ բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են:

«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը` չհստակեցնելով, թե երբ կլինի այդ ճանապարհը: Ցավոք, էլի մնում ենք այլ երկների հույսին, իսկ ճանապարհ ունենալը տնտեսության զարգացման ամենամեծ կռվաններից մեկն է: Քանի դեռ մենք այլ ճանապարհ չենք գտել, միշտ կախված ենք մնալու մեր դրկիցների և գործընկերների նպատակահարմարությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao