Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էլեն Սեգարայի անակնկալը լիբանանահայ համայնքին

Էլեն Սեգարայի անակնկալը լիբանանահայ համայնքին
28.07.2019 | 12:33

«Փարիզի Աստվածամոր տաճար»-ի Էսմերալդան՝ աշխարհահռչակ երգչուհի Էլեն Սեգարան, մենահամերգը Բեյրութում եզրափակել է «Դլե յաման»-ի կատարմամբ: Ողջունելով իր լավ բարեկամին՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին, առանց նվագակցության, կատարյալ լռության մեջ Սեգարան երգել է «Դլե յամանը»՝ նվիրելով իր հայուհի մորը՝ Թերեզա Գասպարյանին, ու հուզմունքից ալեկոծվող հայ համայնքին:

Բազմահազարանոց համերգին ներկա են եղել պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Լիբանանի կենտրոնական հեռուստատեսությամբ:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ