Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արևմուտքը դատապարտում է ցուցարարների ձերբակալությունները Մոսկվայում

Արևմուտքը դատապարտում է ցուցարարների ձերբակալությունները Մոսկվայում
28.07.2019 | 23:38

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունների համար: Մոսկվայի Դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաների ժամանակ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ, նրանց թվում՝ ընդդիմադիր գործիչներ Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը:


Ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություն է կիրառել ակտիվիստների նկատմամբ՝ ծեծելով մի քանի տասնյակ մարդկանց: Վնասվածքներ են ստացել ոստիկանական շների կողմից հարձակման ենթարկված ցուցարարները: Բացի ցուցարարներից ծեծվել են ցույցը լուսաբանող լրագրողները: Ոստիկանները ջարդել են ֆոտոլրագրող Եվգենիա Ֆելդմանի քիթը, հարվածներ է ստացել РБК-ի թղթակից Ելենա Շելևան, իրավապահները ջարդել են «Медиазоны»-ի լրագրողի ձեռքը, ևս երկու օպերատորներ դեմքին հասցված հարվածների հետևանքով կոտրվածքներ են ստացել:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ