Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փոխհրաձգություն Ադրբեջան - Իրան սահմանին

Փոխհրաձգություն Ադրբեջան - Իրան սահմանին
28.07.2019 | 23:45

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ երեկ ուշ երեկոյան մի խումբ անձինք փորձել են հատել Իրանի և Ադրբեջանի պետական սահմանը: Իրանի տարածքից նկատելով մարդկանց ադրբեջանցի սահմանապահները փորձել են կանխել նրանց տեղաշարժը, նրանք զինվորականների պահանջներին չեն ենթարկվել և տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ: Սահմանախախտներին չի հաջողվել ներխուժել ադրբեջանական տարածք, բայց Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են նաև, որ «նրանց մոտ թմրանյութեր են եղել»: Բաքուն Իրանի իշխանություններից պահանջում է հայտնաբերել իրավախախտներին և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ