Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը
28.07.2019 | 23:57

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ հուլիսի 28-ին, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հոգևոր դասի և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:


Վերաօծման կարգը կատարել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ