Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա

Հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա
29.07.2019 | 10:40

Հուլիսի 29-ին, օգոստոսի 1-2-ը Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևանում հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։


Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ