Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միմյանց լկտի կերպով ջրելու փոխարեն կարելի էր ծառ ջրել

Միմյանց լկտի կերպով ջրելու փոխարեն կարելի էր ծառ ջրել
29.07.2019 | 18:02

Ամայացած պուրակների ու մայթերի շուքի տակ այս տարի մայրաքաղաքը դիմավորեց ու ճանապարհեց Վարդավառը: Գրեթե ամեն օր հրդեհների ականատես լինող երևանցիները ջուրն անխնա շաղ տվեցին փողոցներով, իրար ջրեցին ու հասցրեցին անգամ գորգ լվանալ ոչ ավել, ոչ պակաս Ազգային ժողովի բակում՝ պատգամավորների անմիջական մասնակցությամբ: Ծառահատումների դեմ պայքարի, բնության մասին իսկապես մտահոգված լինելու լավագույն դսևորումը քաղաքապետ Հայկ Մարուքյանի՝ միմյանց վրա վայրենի կերպով ջուր լցնելու փոխարեն ծառերն ու թփերը ջրելու կոչը կլիներ: Եթե բանականությունը հաղթեր հաճույքին, ու յուրաքանչյուր անձ գոնե մեկ դույլ ջրով ջրեր իրենց բակի չորացող ու արդեն դեղին տերևով նորատունկ ծառերը, գուցե դա փրկություն լիներ անապատացող քաղաքի համար:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ