Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արցախի պատվիրակությունն այցելում է Ավստրալիա

Արցախի պատվիրակությունն այցելում է Ավստրալիա
29.07.2019 | 23:39

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ավստրալիա` Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։


Նախատեսված են հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։ Կիրակի օրը պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ, Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ