Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանն ակտիվացնելու է Արաքի ատոմակայանի ռեակտորը

Իրանն ակտիվացնելու է Արաքի ատոմակայանի ռեակտորը
29.07.2019 | 23:41

Իրանը հայտարարել է Արաքի միջուկային կայանում աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին՝ օրենսդիրներին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Արաքի ռեակտորն աշխատում է «ծանր ջրով», և դրա ակտիվացումը հակասում է Իրանի և միջազգային տերությունների 2015-ի միջուկային պայմանագրին:

«Ծանր ջրով» աշխատող ռեակտորները կարող են արտադրել պլուտոնիում, որը միջուկային ռումբի հիմնական բաղադրիչն է: Պլուտոնիումը ստանում են ուրանի ճառագայթման մեթոդով: Սալեհին ասել է, որ Իրանն արդեն ունի 24 հազար կիլոգրամ հարստացված ուրան, որ գերազանցում է 2015-ի պայմանագրով սահմանված 300 կիլոգրամի շեմը:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ