Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը հրաժարական է տվել

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը հրաժարական է տվել
29.07.2019 | 23:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հրաժարական է տվել: Թրամփը մտադիր է այդ պաշտոնում նշանակել տեխասցի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆին:

Հանրապետական Քոութսը 2017-ին է նշանակվել Ազգային հետախուզության տնօրեն ևանցած երկու տարում մշտապես ընդհարումներ է ունեցել Թրամփի հետ: «Հետախուզական համայնքը մտահոգված է ամերիկյան ընտրություններին սպառնացող ազդակներով: Մենք տեսնում ենք Ամերիկայի թուլացմանն ու պառակտմանն ուղղված Ռուսաստանի փորձերը», - հայտարարել է Քոութսը: Նա հաճախ է հայտնել իր անհամաձայնությունը Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի նկատմամբ նախագահ Թրամփի քաղաքականությանը: Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու Ռաթքլիֆը համարվում է Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակիցը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ