«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

ԱԳՆ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են Վիեննայի գագաթաժողովի պարտավորվածությունները

ԱԳՆ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են Վիեննայի գագաթաժողովի պարտավորվածությունները
29.07.2019 | 23:43

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են այս տարի Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ստանձնած պարտավորվածությունները, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև ԱԳ նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից», - ասել է Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ դատապարտում են մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Նաղդալյանն ընդգծել է, որ այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:


ԱԳՆ նշում է, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել էՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao