Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թեհրանում մեկնաբանել են Իրանի ժողովրդի հետ «խոսելու» Պոմպեոյի ցանկությունը

Թեհրանում մեկնաբանել են Իրանի ժողովրդի հետ «խոսելու» Պոմպեոյի ցանկությունը
29.07.2019 | 23:48

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրան այցելելու և Իրանի ժողովրդի հետ խոսելու մտադրությունը հոգեբանական պատերազմ է, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուասվին: «Իրանցի լրագրողները բազմիցս նրան հրավիրել են հարցազրույցի, սակայն նրանք մերժել են: Զարմանալի է, որ նրանք նորից բարձրացնում են այդ թեման», - Fars-ը մեջբերում է Մուսավիին, որը Պոմպեոյի հայտարարությունը անազնիվ, «հոգեբանական գործողությունների» բառերի մաս է անվանել: Նա ասել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը հնարավոր է, երբ կորոշվի օրակարգը և պարզ կդառնա, որ հանդիպումը գործնական արդյունքներ կբերի, Մուսավին հավելել է, որ ԱՄՆ-ը խուսափում է Իրանի հետ երկխոսությունից:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ