Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա

Արմեն Աշոտյան. Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա
29.07.2019 | 23:51

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։ Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա։ Դուշանբե, Դավոս, Պիտեր, Վիեննա, Միլան, Վաշինգտոն հանդիպումներին եւ դրանց արանքում չէի՞ք կարում ձեզ կոշտ պահել։ Իհարկե, ցավոք, հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել, բայց, պարոնայք, ձեր վարած բանակցային գործընթացը միայն հավելյալ ջուր է լցրել իրենց ջրաղացին և թուլացրել մեզ»:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ