Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նորույթ թեյասերների համար. թեյ` գարեջրի համով

Նորույթ թեյասերների համար. թեյ` գարեջրի համով
31.07.2019 | 03:25

Թեյի ու գարեջրի սիրահարների համար Victoria Bitter ընկերությունը հաճելի նորույթ է հրապարակել։ Ավստրալական ընկերությունը գարեջրի համով թեյ է թողարկել։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը։
Թեյի ամեն մի կապոցիկ պարունակում է թե՛ գայլուկի սերմեր, թե՛ ցեյլոնյան սև թեևի տերևներ։ Նշվում է, որ թեև ըմպելիքն ալկոհոլային չէ, ու այն խմել կարելի է ցանկացած պահի, բայց համով այն գարեջուր է հիշեցնում։
Թեյը շուկա է հանվել երեկ` հուլիսի 29-ին, ու վաճառվել միանգամից։ Այն արժի 10 դոլար, իսկ գնել հնարավոր է միայն Ավստրալիայում։

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ