ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
31.07.2019 | 11:50

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։ Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ