Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քննարկումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ

Քննարկումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ
31.07.2019 | 11:53

Ստամբուլյան կոնվենցիան շաբաթներ շարունակ թեժ քննարկման թեմա է Հայաստանում։ «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան անդամ 47 երկրներից 34-ն արդեն վավերացրել են, 11 պետություն, այս թվում՝ Հայաստանը ստորագրել և դեռ չի վավերացրել։ Այն խորհրդարանի օրակարգում էլ դեռ չկա։ Արդարադատության նախարարությունը աղյուսակավորած փաստարկներով կոնվենցիայի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացրեց, մինչև այդ էլ նախարար-փոխնախարարներով ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեցին՝ աղմուկն արհեստական է։ «Նպատակ է հետապնդում ուղղակի հարվածներ հասցնել իշխանությանը տարբեր կողմերից և բացասական ֆոն ստեղծել այս ամենի շուրջ», - նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Կոնվենցիայով պետությունները պարտավորվում են բռնությունը կանխարգելել առանց որևէ, այս թվում՝ գենդերային խտրականության։ Կոնվենցիան վավերացնելը դրսից պարտադրանք չէ, մեզ է պետք։ «Սա ՀՀ ստանձնած պարտավորությունն է իր քաղաքացիների առջև՝ ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը», - ասաց Բադասյանը։

Կոնվենցիան, սակայն, ընդդիմախոսների բանակ է հավաքում Stop Stambul կայքէջում, նախաձեռնողը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է, ասում է՝ իր պայքարը քաղաքական չէ, նույն մտահոգություններն էր հայտնում նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարության նախագծի քննարկումների ժամանակ։

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ