«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով
31.07.2019 | 11:55

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Ըստ դատախազության՝ փորձառու դատավորը անգամ դատարանի շենքում չլինելով նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։ Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նախկին նախագահի գործով: Այս գործի շրջանակներում դատավորի իրավունքների խախտման մասին բարձրաձայնող Գրիգորյանի փաստաբանը ևս չէր շտապում նման պնդումներ անել, բայց համոզված հայտարարում էր՝ եթե Գրիգորյանին առաջադրվի պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք, նա չի ընդունելու:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ