82 տարեկանում մահացել է հայտնի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը։
Երվանդ Ղազանչյանը իր դերասանի կարիերան սկսել է 1949-ից՝ աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրունում։ Որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Գյումրու պետական թատրոնում։ 1974-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ղազանչյանը եղել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1995-2007-ին նախագահել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։