Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՊՏՀ դասախոսները ռեկտորի պաշտոնակատարին մեղադրում են անօրինությունների մեջ

ՀՊՏՀ դասախոսները ռեկտորի պաշտոնակատարին մեղադրում են անօրինությունների մեջ
31.07.2019 | 11:57

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներն ահազանգում են բուհում տիրող իրավիճակի մասին: Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արմեն Կարախանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամեն ինչ սկսել է 2018-ի դեկտեմբերին, երբ նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, սկզբում կային որոշակի խախտումներ, գագաթնակետին հասավ, երբ ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգ մշակեց և ընդունեց 2019-ի ապրիլի 30-ին: Կարախանյանը շեշտեց, որ այն հակասում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի որոշ դրույթների, մի շարք այլ օրենքների:


«Մենք ուզում ենք հավատալ, որ մեր բազմաթիվ ահազանգերը, հրապարակումները տեղ չեն հասել պատկան մարմիններն: Հույս ունենք, որ պատկան մարմիններն ու լիազորված մարմինները տեղյակ չեն, դրա համար են այս անօրինությունները շարունակվում, քանի որ համոզված ենք, որ մերօրյա Հայաստանում անօրինականությունը տեղ չունի, որ ոչ մի անձ՝ այդ թվում պաշտոնատար, չի կարող իրեն վեր դասել օրենքից ու օրինականությունից», - ասաց նա:
Կարախանյանի խոսքով՝ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգն ընդունելուց հետո բուհի մի շարք առանցքային ամբիոններ բացասական կարծիք են տվել: «Մշակողները ոչ մի պատկերացում չեն ունեցել ՀՀ օրենսդրությունից, ավելին՝ ընդհանրապես տեղյակ չեն եղել կրթական գործընթացից: Մենք դիմել են դատարան, և քաղաքացիական գործերով դատարանը մեր հայցադիմումն ընդունել է վարույթ:

Հայցադիմումի հետ ներկայացված է եղել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որը դատավորի կողմից բավարարվել է՝ արգելանք է դրվել տվյալ կարգի կիրառման վրա, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այն օրենքի կոպտագույն խախտումներով է: Սակայն 2-3 օր անց նույն դատավորն անհասկանալի պայմաններում հանում է արգելանքը», - մանրամասնեց Կարախանյանը: Նա պատմեց, որ նոր կանոնակարգի հիման վրա դասախոսական կազմի մրցույթ է կազմակերպվել։ Դասախոսների 60-ը բոյկոտել է մրցույթը, մի քանիսը ներկայացել է, բայց հրաժարվել են պատասխանել հարցերին, իսկ նրանք, ովքեր մասնակցել ու պատասխանել են հանձնաժողովի հարցերին, վստահ չեն, որ սեպտեմբերի 1-ից շարունակելու են աշխատել բուհում։ «Մրցութային հանձնաժողով է ձևավորվել, որում ընդամենը 1 մասնագետ կա` ամբիոնի վարիչ, մնացած 4 անդամներն ընդհանրապես մասնագետ չեն։ Մեկը վարչատնտեսական մասի աշխատակից է, մեկը` կադրերի բաժնի աշխատակից, որն այս տարվա շրջանավարտ է, բակալավրիատի դիպլոմը դեռ չի ստացել և իրեն իրավունք է վերապահել 1 շաբաթ առաջ իր դիպլոմի հարցը լուծող դասախոսին տալ մասնագիտական հարցեր: Սեպտեմբերի 1-ին դասախոսները կարող են գնալ աշխատանքային պայմանագիր կնքելու ու պարզվի, որ իրենք այլևս բուհում չեն դասավանդում: Աշխատանքից կարող է զրկվել բուհի ներկայիս 380 դասախոսից 100-200-ը», - ընդգծեց Կարախանյանը՝ նկատելով, որ մրցույթի արդյունքները հրապարակված չեն:


Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Ասլանյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, անդրադարձավ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին: Նա հիշեցրեց ռեկտորի պաշտոնակատարի՝ մամուլով արված անձնական վիրավորանքներն՝ ի պատասխան իր հասցեին հնչած քննադատությունների: «Այդ պատճառով է, որ ցանկանում ենք, որպեսզի հանրությունը, այդ թվում՝ մեր համալսարանի դասախոսների մի մասն ու ուսանողներն իմանան, թե ով է իրականում Ռուբեն Հայրապետյանը, ով է անվանում մեզ բոլորիս անգրագետներ, անառողջ տարրեր», – նշեց Գագիկ Ասլանյանը՝ հավելելով, որ նախկինում դասավանդել է Ռուբեն Հայրապետյանին։ Ասլանյանն ասուլիսին էր եկել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությամբ, ավելին՝ իր հետ բերել էր բոլոր այն աշխատությունները, որոնցից, ըստ նրա, copy-paste են արվել ամբողջական հատվածներ: Նա հավելեց, որ ատենախոսությունը Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է հենց Տնտեսագիտական համալսարանում 4 տարի առաջ, արագացված կարգով: Ասլանյանը տեղեկացրեց, որ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը՝ բացահայտված փաստերով, ներկայացվել է Բարձրագույն որակավորման կոմիտե: Հարցին՝ ստեղծված իրավիճակում չկա՞ հենց բուհի, այդ թվում` դասախոսների մեղավորությունը, Գագիկ Ասլանյանը պատասխանեց. «Իհարկե, այս ամենի սկիզբը դրել է բուհը, նախկին ղեկավարությունը։ Ի դեպ, պետք է ասեմ, որ նախկին ղեկավարության օրոք տեղի ունեցած կոռուպցիոն չարաշահումները շարունակվում են առ այսօր»:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ