«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Չինաստանը և ԱՄՆ-ը վերսկսում են առևտրային բանակցությունները

Չինաստանը և ԱՄՆ-ը վերսկսում են առևտրային բանակցությունները
31.07.2019 | 12:04

Չինաստանը և ԱՄՆ-ը 2 ամսվա դադարից հետո վերսկսում են առևտրային հարցերով բանակցությունները, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Սա խորհրդակցությունների 12-րդ փուլը կլինի, որը կանցկացվի Շանհայում և կտևի երկու օր՝ հուլիսի 30-ից 31-ը: Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցի ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մունչինը: Չինական պատվիրակությունը կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: «Եթե Վաշինգտոնը դեռ պատրանքներ ունի, թե Պեկինը ինչ-որ կերպ կզիջի և ինքնիշխանության և իր հետ կապված այլ հարցերի մասով փոխզիջման կգնա՝ հանուն համաձայնության ձեռքբերման, գործարքը լավը չէ»,- ասել են չինացի պաշտոնյաները:

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ