Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք արկածախնդիր չենք

Զոհրաբ Մնացականյան. Մենք արկածախնդիր չենք
31.07.2019 | 12:05

Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, գերմանական Մարշալ հիմնադրամի ավագ փորձագետ Ջոնաթան Կացին ասել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսին Վաշինգտոն այցի ընթացքում: «Մեզ համար կարեւորագույն մարտահրավերն է, կարեւորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի թավշյա Հեղափոխությունը բացարձակապես ներքին իրադարձություն էր»՝ Մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված Ջոնաթան Կացին հարցազրույցում նշել է Մնացականյանը: Նրա խոսքով՝ Երեւանը չի պատրաստվում որեւէ կերպ վտանգել թավշյա հեղափոխության ձեռքբերումներն ու խոստումները կտրուկ քայլերով արտաքին քաղաքականության ոլորտում.


«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը կառուցված է շատ նուրբ, որպեսզի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ ներառվի համագործակցությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ նահանգների հետ: Այնպես որ, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը»:
Նախարարի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի համագործակցության լավ օրինակ է, չնայած երկրների լուրջ տարաձայնություններին այլ ոլորտներում: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման մեջ, ասել է Մնացականյանը ամերիկյան վերլուծաբանին. «Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին»:

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ