«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
31.07.2019 | 22:46

Հուլիսի 31-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն: Նախարարը շնորհավորել է դեսպանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին համահունչ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նաև պաշտպանության բնագավառում, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում: Ընդգծվել է, որ ապրիլին Երևանում երկու պետությունների ՊՆ նախարարների կողմից ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո կա մեծ ներուժ` փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու համար:


Դեսպան Կոպեցկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր գնահատականի համար և վստահեցրել, որ Չեխիան պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao