Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արման Թաթոյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր

Արման Թաթոյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր
31.07.2019 | 22:47

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 31-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից»,- նշել է Արման Թաթոյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Արման Թաթոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների արդյունավետ համագործակցությունը, հետագայում այն ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Կողմերն արձանագրել են Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միասնական ջանքերի կարևորությունը` քննարկված խնդիրների լուծման հարցում:

Դիտվել է՝ 5099

Մեկնաբանություններ